Նորություններ

img-39_eYDGI.jpg
30 04 2026

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Ջազի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 29-ին ներկայացրել է Կարեն Գրիգորյան քառյակի համերգը՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր և գործարար Ավո Ուվեզյանի 100-ամյակին։

Համերգին Կարեն Գրիգորյան քառյակը հանդես է եկել սաքսոֆոնահար Դավիթ Պետրոսյանի, դաշնակահար Կարեն Գրիգորյանի, կոնտրաբասահար Միխայիլ Ֆոմինիխի և հարվածային գործիքների կատարող Հարութ Հարությունյանի մասնակցությամբ։

Երեկոյի ընթացքում հնչել են սիրված ջազային ստանդարտներ, ինչպես նաև Ավո Ուվեզյանի, Կ․ Օրբելյանի, Ա․ Բաբաջանյանի և հեղինակային ստեղծագործություններ։

Միջոցառումն անցել է ջերմ և բարձրարվեստ մթնոլորտում՝ միավորելով ջազի սիրահարներին։


Поделиться
Класс