24 05 2025
Յելի համալսարանի միջազգային երգչախմբի ելույթը Հայաստանում
Մայիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել ուշագրավ համերգ «Երգի դիվանագետներ» խորագրով՝ համատեղ ելույթով հանդես են եկել Յելի համալսարանի միջազգային երգչախումբը (Yale International Singers) և «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը։
Համերգը հաջորդաբար ղեկավարել են երգչախմբերի գեղարվեստական ղեկավար-դիրիժորները՝ Սթիվեն Լիպսիտը (ԱՄՆ) և Վահե Բեգոյանը (Հայաստան)։
Համերգi ընթացքում հնչել են ավանդական երգեր Հայաստանից, Վրաստանից, Ամերիկայից և մի շարք այլ երկրներից՝ ամփոփելով երաժշտության դերը որպես մշակութային կամուրջ:
Լրահոս