Հոգևոր երաժշտության երեկո․ առանցքում՝ Կոմիտասի «Բեռլինյան պատարագը»
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունվարի 27-ին կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների հեղինակների հոգևոր երաժշտության ընտրված էջեր։
Համերգային ծրագիրը մեկնարկել է «Բեռլինյան պատարագով»՝ Կոմիտասի հազվադեպ կատարվող արժեքավոր ստեղծագործությամբ, որի խորքային հոգևոր շունչն ու մեղեդային ինքնատիպությունը հանդիսատեսին անմիջապես ներքաշել են հայկական հոգևոր երաժշտության աշխարհ։
Երեկոյի ընթացքում հնչել են նաև Ֆրանսիս Պուլենկի «Salve Regina»-ն և «Vinea Mea Electa»-ն, Օլիվիե Մեսսիանի «O Sacrum Convivium»-ը, ինչպես նաև Փոլ Միլորի «Ubi Caritas» ստեղծագործությունը։
Երեկոն եզրափակվել է Վահրամ Սարգսյանի «Խորհուրդ Մեծ» ստեղծագործությամբ՝ ընդգծելով համերգի հոգևոր բովանդակությունն ու գաղափարական ամբողջականությունը։