13 06 2025
Հայկական հորովելներ և քոչարիներ՝ «Տաղարան» համույթի մեկնաբանությամբ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հունիսի 12-ին հանդես է եկել «Քոչարիներ, Հորովելներ» համերգային ծրագրով՝ ներկայացնելով ավանդական հայկական հորովելներ և քոչարիներ՝ համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի մշակմամբ և գործիքավորմամբ։
Ծրագրում ներառված էին հայկական տարբեր մարզերին ու պատմական գավառներին բնորոշ հորովելներ ու քոչարիներ՝ ընդգծելով մեր ավանդական պարային և երաժշտական մշակույթի բազմազանությունն ու տարածաշրջանի յուրահատկությունները։
Լրահոս