Նորություններ

ph-4_Srck3.jpg
21 11 2026

Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգներով հանդես է եկել Աբովյանում և Սևանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 19-ին և 20-ին համերգներով հանդես է եկել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

Նոյեմբերի 19-ին համերգը կայացել է Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում, իսկ նոյեմբերի 20-ին՝ Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Ռուբեն Ալթունյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Անտոնիո Վիվալդիի, Պյոտր Չայկովսկու, Յոհաննես Բրամսի և Լերոյ Անդերսոնի ստեղծագործությունները՝ ներկայացնելով հայ և համաշխարհային երաժշտարվեստի բազմազանությունը։

Մարզային համերգներն իրականացվել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի՝ դասական երաժշտության տարածման և հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում՝ նպատակ ունենալով մարզերի բնակիչներին հաղորդակից դարձնել կամերային երաժշտության հարուստ ժառանգությանը և նպաստել տեղական մշակութային կյանքի զարգացմանը։


Поделиться
Класс