19 05 2026
Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ Չարենցավանում
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում մայիսի 15-ին կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը։
Երեկոյի ընթացքում հնչել են հայ կոմպոզիտորների լավագույն խմբերգերը՝ Կոմիտասից մինչև մեր օրերի հեղինակներ՝ ներկայացնելով հայկական խմբերգային արվեստի հարուստ և բազմերանգ աշխարհը։
Համերգն անցկացվել է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում՝ հանդիսանալով դպրոցի հոբելյանական միջոցառումների կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։
Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
Լրահոս