Նորություններ

007a5548_Qapds.jpg
28 08 2025

Հայ կինոերաժշտություն՝ ջազային մեկնաբանությամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում օգոստոսի 27-ին «Հայ կինոերաժշտություն» նախագծով հանդես է եկել Կարեն Գրիգորյան քառյակը։

«Պեպո», «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկան», «Նվագախմբի տղաները», «Առաջին սիրո երգը». հայ կոմպոզիտորների սիրված կինոերաժշտությունը հնչել է կամերայինի բացօթյա բեմում՝ նոր ու ջազային մեկնաբանությամբ:

Բացօթյա մթնոլորտն ու ամռան վերջին օրերի ջերմությունը հանդիսատեսին պարգևել են ջազային տրամադրություն ու հաճելի երեկո։


Поделиться
Класс