Նորություններ

img-30jpg_r2o3r.jpeg
27 04 2026

Կոմիտասի անվան ազգային քառյակը ներկայացրել է Շոստակովիչին նվիրված երաժշտական երեկո

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 26-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված համաշխարհային մեծանուն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ծննդյան 120-ամյակին։

Համերգին որպես հրավիրված դաշնակահար հանդես է եկել Արմինե Գրիգորյանը՝ երեկոյին հաղորդելով առանձնահատուկ գեղարվեստական շունչ և հնչողության նրբագեղ երանգներ։

Ծրագրում ներկայացվել են համաշխարհային դասական երաժշտության նշանավոր էջեր՝ Սերգեյ Ռախմանինովի «Ռոմանսը»՝ անավարտ կվարտետից, «Էլեգիական տրիո» N1-ը՝ սոլ մինոր, Գուստավ Մալերի Դաշնամուրային կվարտետը, ինչպես նաև Դմիտրի Շոստակովիչի Լարային կվարտետ N8-ը։


Поделиться
Класс