Նորություններ

img-00121_wwq3D.jpg
09 06 2025

Կայացել է Նեյկոմի «Ռեքվիեմի» Հայաստանյան պրեմիերան

 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 7-ին «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը ներկայացրել է Սիգիզմունդ Ռիթեր ֆոն Նեյկոմի «Ռեքվիեմը». ստեղծագործությունը Հայաստանում հնչել է առաջին անգամ։

Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը։

Մենակատարներն էին՝ Միքայել Գրիգորյանը, Գուրգեն Պողոսյանը, Արման Գրիգորյանը և Արմեն Գրիգորյանը, երգեհոնահար՝ Արմեն Աղաջանյան։

 Նեյկոմի այս ստեղծագործությունը գրվել է Բուրբոնների արքայական ընտանիքի պատվերով՝ արական երգչախմբի, երկու տենորի, բարիտոնի, բասս մենակատարների և երգեհոնի համար:


Поделиться
Класс