Նորություններ

img-39_NRR3l.jpg
03 05 2026

Թերեզա Ոսկանյանի մենահամերգը՝ նվիրված Մոցարտի 270-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 2-ին կայացել է սիրված երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի մենահամերգը՝ նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։

Ծրագրում հնչել են Յ․Ս․ Բախի երգեհոնային ստեղծագործություններից՝ «Ես կանչում եմ քեզ խորքից», սոնատինա «Actus Tragicus» կանտատից, ինչպես նաև գերմանական երգեհոնային մեսսայից խորալային պրելյուդներ՝ «Հայր մեր, որ երկնքում ես», «Տեր Աստված հավիտենության մեջ», «Քրիստոս՝ ամբողջ աշխարհի մխիթարությունը», «Միայն սիրելի Աստծուն է տրված ներել», ինչպես նաև պրելյուդ և ֆուգա դո մինորում և ֆանտազիա դո մինորում։

Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործություններից ներկայացվել են «Լաուդատե դոմինում» և «Ավե վերում կորպուս» հոգևոր գործերը։

Համերգային ծրագրում հնչել է նաև Մոցարտի եկեղեցական սոնատը դո մաժորում, որը ներկայացվել է որպես Հայաստանյան պրեմիերա՝ երգեհոնի համար Թերեզա Ոսկանյանի փոխադրությամբ։

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել սոպրանո Հեղինե Օհանյանը և ֆլեյտահար Հայկուհի Հակոբյանը:

Համերգի ավարտին որպես բիս հնչել է Կոմիտասի «Սիրտ իմ սասանի» ստեղծագործությունը։


Поделиться
Класс