25 10 2026
Երևանի պետական կամերային երգչախմբի ելույթը COP 17-ի շրջանակում
Հայաստանում անցկացվող միջազգային բնապահպանական կարևորագույն միջոցառումներից մեկի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հոկտեմբերի 24-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Երևանի պետական կամերային երգչախումբը ելույթ է ունեցել «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
Երգչախմբի կատարմամբ հնչել են հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև դրանց ժամանակակից մշակումներ։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
Լրահոս