03 04 2026
Երգեհոնային երաժշտության համերգ. Լուսին Սառաջյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 2-ին կայացել է երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված երաժիշտ Սաշ Աղամյանի հիշատակին:
Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել երգեհոնահար Լուսին Սառաջյանը և թավջութակահար Արամ Թալալյանը:
Ծրագրում ընդգրկված էին եվրոպական բարոկկոյի մեծագույն վարպետների՝ Գեորգ Մուֆաթի, Լուի և Ֆրանսուա Կուպերենների, Յոհան Սեբաստիան Բախի և Գիլյոմ-Գաբրիել Նիվերսի ստեղծագործությունները։
Համերգի առանցքում Յոհան Սեբաստիան Բախի գլուխգործոցներն էին, որոնք ներկայացվել են տարբեր փոխադրություններով՝ պահպանելով բնագրի ոգին և միաժամանակ հաղորդելով նոր արտահայտչական շերտեր։
Լրահոս