18 05 2025
Երգեհոնային երաժշտության համերգ. Գեորգ Ֆրիդրիխ Հենդել-340
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ծննդյան 340-ամյակին։
Համերգին մասնակցել են երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Թերեզա Ոսկանյանը, ինչպես նաև սոպրանոներ Նելլի Քալաշյանը և Շահանե Աղաքարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը։
Համերգային ծրագիրն ընդգրկել է Հենդելի ստեղծագործական հանճարի ողջ բազմազանությունը՝ ներկայացնելով կոնցերտներ, սոնատներ, ինչպես նաև հատվածներ օպերաներից և օրատորիաներից։
Լրահոս