Նորություններ

jpg1-42_DD9B0.jpg
01 06 2026

Երգեհոնային երաժշտության երեկո՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 30-ին կայացել է երգեհոնային երաժշտության յուրահատուկ համերգ, որը համախմբել էր դասական երաժշտության սիրահարներին և արվեստագետներին՝ մեկ բեմում ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների և ոճերի ստեղծագործություններ։

Համերգային երեկոն բացել է Լուսին Սառաջյանը՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի «Տրիո սոնատ N.5 դո մաժոր» ստեղծագործությունը (BWV 529), ինչպես նաև «Իտալական կոնցերտի» II Andante մասը (BWV 971)՝ երգեհոնի համար փոխադրությամբ։

Լուսինե Հարությունյանը ներկայացրել է Հանս-Անդրե Շտամմի «Ռոնդո կելտական ոճով» ստեղծագործությունը, իսկ Թերեզա Ոսկանյանը կատարել է Գեորգ Բյոմի «Հայր մեր, որ երկնքում ես» խորալային նախերգանքը։

Երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոհան Սեբաստիան Բախի «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք» խորալային ստեղծագործությունը և «Սուրճի կանտատից» արիան՝ սոպրանո Արմինե Մաթևոսյանի և ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանի մասնակցությամբ։

Աննա Բակունցը ներկայացրել է Մակար Եկմալյանի «Սուրբ, Սուրբ» ստեղծագործությունը, իսկ համերգի կարևոր իրադարձություններից մեկը դարձել է Մարիուս Մոննիկենդամի «Տոկատ» ստեղծագործության (1936) հայաստանյան պրեմիերան։

Համերգային ծրագիրն ավարտվել է Արմեն Աղաջանյանի կատարմամբ՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և Լեոն Բյոլմանի հանրահայտ «Տոկատ» ստեղծագործություններով՝ երգեհոնային սյուիտից։


Поделиться
Класс
Լրահոս