Երգեհոնային երաժշտության երեկո Կամերայինում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 14-ին տեղի է ունեցել երգեհոնահար Հարություն Թագվորյանի մենահամերգը, ում մեկնաբանությամբ և վարպետությամբ հնչել են բազմաշերտ ստեղծագործություններ՝ ընդգրկելով եվրոպական բարոկկոյից մինչև հայ դասական ու ժամանակակից հեղինակներ։
Քանոնի և երգեհոնի գեղեցիկ համադրությամբ Մարիաննա Գևորգյանը և Հարություն Թագվորյանը հանդիսատեսին են ներկայացրել Տոմազո Ալբինոնիի Ադաջոն, Իսաակ Ալբենիսի Պրելյուդը, Երվանդ Երկանյանի Էլեգիան և Մակար Եկմալյանի «Ամեն Հայր սուրբ» ստեղծագործությունները։ Ձայնային գեղեցիկ գույներով երեկոն լրացել են սոպրանո Վարդ Ենոքյանը և մեցցո-սոպրանո Ռիմա Ստեփանյանը՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի անմահ արիաները։
Ծրագրում հնչել եե՝ Բրունս, Ալբինոնի, Բուքստեհուդե, Բախ, Եկմալյան, Երկանյան, Բրամս և Ֆրանկ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ձևավորելով հոգևոր, հուզական և բարձրարվեստ երաժշտական մթնոլորտ։