Նորություններ

img-6537_5OkvV.jpg
16 05 2025

Երաժշտական երեկո՝ նվիրված Սկարլատիի և Հենդելի 340-ամյակներին

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը մայիսի 15-ին ներկայացրել է «Բարոկո» խորագրով համերգ՝ նվիրված բարոկո հանճարներ՝ Ջուզեպե Դոմենիկո Սկարլատիի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ծննդյան 340-ամյակներին։

 Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։

Համերգի առաջին բաժնում Սեդրակ Երկանյանը կատարել է Դոմենիկո Սկարլատիի ութ սոնատ դաշնամուրի համար։ Երկրորդ բաժնում՝ համույթի երաժիշտների և երգեհոնահար Աննա Բակունցի մասնակցությամբ, ներկայացվել են Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Կոնցերտներ երգեհոնի և նվագախմբի համար» N 2 և N 6, օպ. 4։

Երեկոյի ավարտին հնչել է Դոմենիկո Սկարլատիի Ֆուգան՝ փոխադրված «Տաղարան» համույթի համար Սեդրակ Երկանյանի կողմից։ Ստեղծագործությունը կատարվել է առաջին անգամ։


Поделиться
Класс