Նորություններ

img9768jpg_0Avuz.jpeg
28 07 2026

Երաժշտական բազմազան երեկո՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների մասնակցությամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 27-ին կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարների համերգը՝ ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների և երաժշտական ուղղությունների ընդգրկուն ծրագիր։

Երեկոյի ընթացքում հնչել են Անտոնիո Վիվալդիի, Ռիխարդ Շտրաուսի, Օլիվեր Մեսսիանի, Գաետանո Դոնիցետիի, Ֆրանց Շուբերտի, Ֆրանց Լիստի, Առնոլդ Շյոնբերգի և Ջորջ Քրամբի ստեղծագործությունները՝ բացահայտելով դասական, ռոմանտիկ և ժամանակակից երաժշտարվեստի բազմազանությունը։

Համերգին մասնակցել են «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարներ Ամալյա Թորոսյանը, Նվարդ Հովակիմյանը, Շահանե Աղաքարյանը, Ալբերտ Տիգրանյանը, Լիլիթ Շահվերդյանը, Հովհաննես Օրդանյանը, Արամո Մամիկոնյանը և Ազատ Հովհաննիսյանը։ Մենակատարներին նվագակցել են կոնցերտմայստերներ Տաթև Մինասյանն ու Շահանե Աղաքարյանը։

Երեկոյի ավարտին հանդիսատեսը ունկնդրել է նաև Ջորջ Քրամբի «Հայտնություն» ստեղծագործության առաջին մասը՝ գրված սոպրանոյի և ամպլիֆիկացված դաշնամուրի համար, որը ներկայացրել է Շահանե Աղաքարյանը՝ միաժամանակ հանդես գալով որպես սոպրանո և դաշնակահարուհի։


Поделиться
Класс