Ղեկավար կազմ

Եվա Խաչատրյան

Մասնաճյուղի ղեկավար

eva-xacatryan-850x920px_kXpm0.jpg

Եվա Խաչատրյանն անկախ համադրող և արվեստի մենեջեր է։ 1996-2001 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժնում՝ ստանալով երաժշտագետի որակավորում։

2003-2008 թվականներին աշխատել է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)՝ որպես համադրող։ 2006-2008 թվականներին նույն հաստատությունում զբաղեցրել է կերպարվեստի բաժնի համատնօրենի պաշտոնը։

2010-2011 թվականներին Բեռլինում մասնակցել է Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող՝ մշակութային մենեջերների համար նախատեսված վերապատրաստման ծրագրին։ 2004-2017 թվականներին համագործակցել է Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի, իսկ 2018 թվականից՝ Երևանի Գյոթե կենտրոնի հետ։

2005 թվականից Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի՝ AICA Armenia-ի անդամ է, իսկ 2013 թվականից՝ փոխնախագահը։

2007 թվականից Արդի և ժամանակակից արվեստի թանգարանների և հավաքածուների միջազգային կոմիտեի (CIMAM) անդամ է։ 2007-2012 թվականներին եղել է Վարշավայում The Other Space հիմնադրամի կողմից իրականացվող «Տրանսկովկաս» փառատոնի կազմակերպիչներից՝ համակարգելով Հայաստանից արվեստագետների մասնակցությունը։

2012-2013 թվականներին Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում ղեկավարել է «Ցուցահանդեսային աշխատանք և արվեստի մենեջմենթ» մոդուլը և հիմնադրել Project Lab-ը։

2014-2019 թվականներին համակարգել է Frauenkulturbüro NRW e.V.-ի արվեստի կացարանների փոխանակման ծրագիրը՝ նախատեսված Հայաստանի և Գերմանիայի կին արվեստագետների համար։

2017 թվականից համակարգում է ArtsLink-ի Art Prospect ծրագիրը՝ նախատեսված արվեստագետների և համադրողների համար։ 2018 թվականից Armenia Art Fair-ի կազմակերպիչներից է։

2009 թվականից ղեկավարում է «Արվարձան մշակութային կենտրոն» հարթակը՝ suburb.am։

 

 


Լրահոս
Տեգեր