Նորություններ

8t9a4190jpg_s_v7i.jpeg
20 07 2026

Դուդուկի և հայկական երաժշտության երեկո՝ Արսեն Պետրոսյան քառյակի մասնակցությամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հուլիսի 18-ին տեղի է ունեցել դուդուկահար Արսեն Պետրոսյան քառյակի համերգը։ Երեկոյի հատուկ հյուրն էր Չիլիից ժամանած բաս դուդուկահար Սեսար Վեասը։

Երեկոյի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին փոխանցել են հայկական մշակույթի խորությունն ու դարավոր ավանդույթների շունչը։ Դուդուկի, քանոնի, սանթուրի, դհոլի և բաս դուդուկի համադրությամբ ստեղծված յուրահատուկ երաժշտական գունապնակը համերգին հաղորդել է առանձնահատուկ մթնոլորտ։

Համերգին ելույթ են ունեցել դուդուկահար Արսեն Պետրոսյանը, քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցը, սանթուրահար Վլադիմիր Պապիկյանը, հարվածային գործիքներ նվագող (դհոլ, դափ) Ավետիս Քեոսեյանը և բաս դուդուկահար Սեսար Վեասը։


Поделиться
Класс