Նորություններ

photo-82_a4ctx.jpg
09 10 2026

Բարոկկո երաժշտության երեկո՝ «Տաղարան» համույթի կատարմամբ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հոկտեմբերի 8-ին հանդես է եկել բարոկկո երաժշտությանը նվիրված համերգային ծրագրով՝ ներկայացնելով եվրոպական երաժշտական ժառանգության նշանավոր ստեղծագործություններ։

Համերգը կայացել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ընթացքում հնչել են բարոկկո դարաշրջանի նշանավոր կոմպոզիտորներ Գեորգ Ֆիլիպ Տելեմանի, Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Անտոնիո Վիվալդիի, Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի և Ուիլյամ Հեյսի ստեղծագործությունները։

Համերգին որպես մենակատարներ հանդես են եկել երգեհոնահար Աննա Բակունցը, կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը, սոպրանոներ Գայանե Ղամբարյանը, Գալինա Ցոլակյանը և Շահանե Աղաքարյանը, տենոր Արամո Մամիկոնյանը, ֆագոտահարներ Զավեն Հարությունյանն ու Վարդգես Հովհաննիսյանը։

Համերգային երեկոն ունկնդիրներին հնարավորություն է ընձեռել հաղորդակցվելու բարոկկո երաժշտության հարուստ ժառանգությանը՝ բացահայտելով դարաշրջանի վոկալ և գործիքային երաժշտության բազմազանությունն ու գեղարվեստական առանձնահատկությունները։


Поделиться
Класс