Նորություններ

image00007_lxWhM.jpeg
06 11 2025

Աշուղ Շահենի երգերը՝ «Տաղարան» համույթի հնչյուններով

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը նոյեմբերի 5-ին ներկայացրել է «Զեփյուռի նման, մեղմիկ, աննման» խորագրով համերգը, որը նվիրված էր Աշուղ Շահենի երգարվեստին։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։

Երեկոյի ընթացքում մենակատարներով հանդես են եկել Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Հովսեփ Նշանյանը և Գայանե Ղամբարյանը։

Համերգային ծրագիրը միահյուսում էր սիրո, բնության և մարդու ներաշխարհի թեմաները՝ ներկայացնելով հայկական երգի զգացմունքային ու քնարական գունապնակը։

Երեկոյի ընթացքում հնչել են Աշուղ Շահենի հայտնի ստեղծագործություններից՝ «Զեփյուռի նման», «Անթառամ ծաղիկ», «Աշուղ դառա աշխարհի մեջ», «Խռոված էր» և այլ երգեր։

Երգերի մշակումներն ու գործիքավորումը՝ Սեդրակ Երկանյանի։


Поделиться
Класс