Նորություններ

img-79-4-1-1_LoTfO.jpg
23 01 2026

«Տաղարան»․ Երգեհոնային կոնցերտներ և բարոկ արիաներ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հունվարի 22–ին «Երգեհոնային կոնցերտներ և բարոկ արիաներ» խորագրով երաժշտական ծրագրով բացել է 2026 թվականի համերգաշրջանը:

Երեկոյի ընթացքում հնչել են նշանավոր կոմպոզիտորների՝ Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Միշել Կորետի, Անտոնիո Վիվալդիի, Ջիովանի Բատիստա Պերգոլեսի, Ջուզեպպե Ջորդանիի բարոկ և մինչ դասական շրջանի երգեհոնային ստեղծագործություններ, ինչպես նաև բարոկ արիաներ։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որպես մենակատարներ հանդես են եկել երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Արմեն Աղաջանյանը, սոպրանո Գայանե Ղամբարյանը։

Համերգային երեկոն հանդիսատեսին տեղափոխել է բարոկ դարաշրջան՝ հնարավորություն տալով վերապրել այդ ժամանակաշրջանի երաժշտական շքեղությունը, նրբագեղությունն ու խորությունը՝ ստեղծելով բարձրարվեստ, հուզական և անմոռանալի երաժշտական մթնոլորտ։


Поделиться
Класс