Նորություններ

photo-55jpg_6PG-8.jpeg
25 02 2026

«Որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին…»

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 24-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Լիբանանյան հյուրախաղերին ընդառաջ, ներկայացրել է գեղեցիկ համերգային երեկո՝ «Որտեղ ձայները հանդիպում են նվագախմբին» խորագրի ներքո։

Համերգային ծրագրում հնչել են հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ։ Երեկոն բացվել է Էդվարդ Միրզոյանի տոնական վալսով՝ ստեղծելով հանդիսավոր ու ջերմ տրամադրություն։

Ծրագրում երաժշտասերներն ունկնդրել են Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե Ալեսի, Արմեն Տիգրանյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ՝ յուրաքանչյուրն իր ոճով ու հնչերանգով հարստացնելով երեկոյի բազմերանգ գունապնակը։

Համերգը ղեկավարել է բրիտանահայ դիրիժոր, տենոր և համերգի գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահը, որպես մենակատարներ հանդես են եկել սոպրանո Շողիկ Թորոսյանը՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանը՝ Միացյալ Թագավորությունից, որոնք իրենց վարպետությամբ ու զգացմունքային մեկնաբանությամբ ամբողջացրել են երեկոյի գեղարվեստական պատկերը։


Поделиться
Класс