Նորություններ

img-34_DD6al.jpg
11 10 2025

«Ձայնախաղ»․ Նաիրա Դիվանյանի 60-ամյակին նվիրված երաժշտական երեկո 

Հոկտեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր, հեռուստատեսային և ռադիո երաժշտական նախագծերի հեղինակ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նաիրա Դիվանյանի 60-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն։

Համերգի ընթացքում հնչել են կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ գրված տարբեր տարիներին և տարբեր ժանրերում։ Երեկոն ընդգծել է Նաիրա Դիվանյանի երաժշտական բազմաշերտ ուղին՝ միավորելով ակադեմիական, ժողովրդական և ժամանակակից մեղեդիները։

Համերգին մասնակցել են Երևանի պետական կամերային երգչախումբը, Ջազ տրիոն՝ Կարեն Գրիգորյան, Միխայիլ Ֆոմինիխ, Գևորգ Հարությունյան, Առնո Բաբաջանյան քոլեջի երգչախումբը՝ Մամիկոն Անդրեասյանի ղեկավարությամբ, Դանիելյան Ֆոլքբենդը և մենակատարներ՝ Նարինե Ղուկասյան, Լուսինե Կչոզյան, Անի Մարտիրոսյան, Լիլիթ Ազատյան, Քնարիկ Բաբաջանյան, Քերոբ Հովելյան, Սյուզաննա Աղամալյան, Ռուբեն Դավթյան։


Поделиться
Класс