03 06 2026
«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ արևմտաեվրոպական խմբերգային երաժշտության երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 2-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային արվեստի նշանավոր ստեղծագործություններից կազմված բազմաժանր համերգային ծրագիր՝ միավորելով տարբեր ժամանակաշրջանների հեղինակների դասական և ժամանակակից երաժշտական էջեր։
Համերգին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Համերգային ծրագրում հնչել են գերմանացի, ֆին, ամերիկացի և ֆրանսիացի կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին հնարավորություն են տվել բացահայտելու ժամանակակից և դասական խմբերգային արվեստի բազմաշերտ աշխարհը։
Համերգի երգչախմբավարն էր Սոնա Հովհաննիսյանը, իսկ կոնցերտմայստերը` Շահանե Աղաքարյան։
Լրահոս