Նորություններ

img-28jpg_TZi9l.jpeg
07 04 2026

«Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի փակման գալա համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 4-ին կայացել է «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի փակման գալա համերգը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Եզրափակիչ համերգը համախմբել է միջազգային ճանաչում ունեցող մենակատարների և Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ ներկայացնելով բազմաժանր բարձրարվեստ ծրագիր՝ Մարտին Ուլիխանյանի, Սարասատեի, Պոպերի, Ռոզետտիի, Շոստակովիչի և Շուբերտի ստեղծագործություններով։

Համերգին հանդես են եկել Դենիս Սևերին, Դրագան Ջորջևիչ, Ռազվան Սումա, Լյանա Ուլիխանյան, Տրիստան Արագո, Յաշա Իսրայելևիչ, Մարիաննա Շիրինյան, Ալեքս Էլիա և Սեդրիկ Պեշյա։

Համերգը ղեկավարել է դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը։


Поделиться
Класс