24 02 2026
«Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ». պոեզիայի և երաժշտության ներդաշնակ երեկո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 23-ին Հովեր պետական կամերային երգչախումբը ներկայացրել է «Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ» համերգային ծրագիրը, որտեղ ներդաշնակորեն համադրվել էին հայկական պոեզիան և մեղեդին՝ ստեղծելով ազգային խոսքի և երաժշտության խոր զգացողություններով լի երեկո։
Ծրագրում ներկայացվել են հայ արդի երաժշտարվեստի հեղինակներ Գեղունի Չթչյանի, Արմենուհի Կարապետյանի, Լևոն Չաուշյանի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Սեդրակ Երկանյանի, Արմեն Բոյամյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները՝ համադրված Նարեկացու, Չարենցի, Սահյանի, Թումանյանի, Իսահակյանի, Զարյանի, Դպիրի և Զահրատի բանաստեղծություններով։
Համերգը ղեկավարել է երգչախմբավար Սոնա Հովհաննիսյանը, կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան։
Լրահոս