Նորություններ

chip-302085824still008_ufwEA.jpg
01 10 2026

«Լսելով Կոմիտաս․ ֆոլկից ջազ»․ համերգային ծրագիրը Մեղրիում և Կապանում

Երևանի պետական կամերային երգչախումբը և «Dialog Project» երաժշտական խումբը Սյունիքի մարզում ներկայացրել են «Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը» համատեղ երաժշտական նախագիծը՝ համերգային ծրագրով հանդես գալով Մեղրի և Կապան քաղաքներում։

Ֆոլկից ջազ՝ Կոմիտասյան երգերը նոր մեկնաբանությամբ հնչել են սեպտեմբերի 28-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում։

Նախագծի միջոցով Կոմիտասի երաժշտությունը ներկայացվում է նոր համատեքստում՝ պահպանելով նրա ստեղծագործությունների հիմքում ընկած հայկական երաժշտական ավանդույթը և միաժամանակ բացելով դրանք ժամանակակից երաժշտական ընկալումների համար։ Ժամանակակից մշակումների հեղինակը Վահագն Բաբլոյանն է։

Մեղրիում և Կապանում կայացած համերգները մարզային հանդիսատեսին հնարավորություն են տվել հաղորդակից լինելու Կոմիտասի հարուստ երաժշտական ժառանգությանը։

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» շրջանակում։


Поделиться
Класс
Լրահոս