«Էկուր աղջի մեր տունը». հայկական ժողովրդական երգերի երեկո «Տաղարան» համույթի կատարմամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 23-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Էկուր աղջի մեր տունը» խորագրով համերգը։
Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր, պարերգեր, ինչպես նաև Գաբրիել Երանյանի, Խաչատուր Ավետիսյանի և Գուսան Շահենի ստեղծագործությունները՝ Սեդրակ Երկանյանի մշակումներով և գործիքավորմամբ։
Համերգին մասնակցել են մենակատարներ մեցցո սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանո Գայանե Ղամբարյանը, տենոր Արամո Մամիկոնյանը, բարիտոն Հովսեփ Նշանյանը, հրավիրյալ երգիչ, տենոր ՀՀ վաստակավոր արտիստ ԱՄՆ-ից Պերճ Քարազյանը, բլուլահարուհի Հասմիկ Հարությունյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը և քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը։
Երեկոն ղեկավարել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը։