30 11 2025
«Երգեհոնային հեքիաթները» վերադարձել են նոր գույներով, նոր ձևավորմամբ
Նոյեմբերի 29-ին երաժշտասեր փոքրիկ հանդիսատեսին սպասվում էր գեղեցիկ անակնկալ. «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը հանդիսատեսին է ներկայացվել նոր գույններով, նոր ձևավորմամբ։
Մեկ օրվա ընթացքում համերգ-ներկայացումը իրականացվել է երկու անգամ։
Առաջին համերգին հյուրընկալել էինք Արցախցի փոքրիկներին․ սա մեր գեղեցիկ նվերն էր նրանց՝ Ամանորին ընդառաջ։
Համերգն իրականացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում։
Լրահոս