Նորություններ

img-9463_lGvpR.jpg
11 06 2025

«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 10-ին դռներն էր բացել իր փոքրիկ հանդիսատեսի առջև՝ երեխաներին նվիրելով հեքիաթային ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ։

Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով, խաղերի, ինտերակտիվ զրույցների միջոցով երեխաները ծանոթացել են երգեհոն գործիքի հետ, երգեհոնհարների կենդանի կատարումներով տեղեփոխվել երգեհոնի հնչյունների աշխարհ՝ ունկնդրելով Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։

Համերգ-ներկայացման մեջ ընդգրկված են սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը, տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը, թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։


Поделиться
Класс