Նորություններ

img-42_qobkP.jpg
27 10 2025

«Արի անկեղծ». Վարշամ Գևորգյան, Արևիկ Գևորգյան

Հոկտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է երաժշտական-բանաստեղծական երեկո, որտեղ խոսքն ու մեղեդին միաձուլվել էին՝ պատմելու սիրո մասին՝ իր բազմաշերտ դրսևորումներով։

Դերասաններ Վարշամ Գևորգյանն ու Արևիկ Գևորգյանը հանդիսատեսին հրավիրել էին անկեղծ զրույցի՝ սիրո, զգացմունքների և մարդկային փոխհարաբերությունների մասին։

Երեկոյի ընթացքում հնչել են դասական, ժամանակակից և համաշխարհային պոեզիայի հեղինակների՝ Շառլ Ազնավուրի, Մարինա Ցվետայևայի, Հուսիկ Արայի, Անի Առաքելյանի, Պետրոս Հոկտանյանի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ։

Երեկոն ամբողջացրել են դաշնակահար Տիգրան Բերկելյանը և «Սկերցո» լարային քառյակը՝ գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ։


Поделиться
Класс