Նորություններ

jpg17-118_KZR6y.jpg
10 07 2026

«Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն». «Տաղարան» համույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 9-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն» խորագրով համերգը։
Համերգային ծրագիրը կազմված էր անգլիական երաժշտարվեստի բազմադարյա ժառանգությունն արտացոլող ստեղծագործություններից՝ միջնադարյան ժողովրդական երգերից մինչև բարոկի գլուխգործոցներ։
Երեկոյի ընթացքում հնչել են անգլիական ժողովրդական երգեր, ինչպես նաև Ռիչարդս Լեվերիջի, Հենրի Փյորսելի, Ռիչարդ Սթեվենսի և Թոմաս Մորլիի ստեղծագործությունները: 
Համերգի ավարտին հնչել են Թոմաս Մորլիի «Ահա եկել է մայիսը», «Իմ սիրուն աղջիկը» ստեղծագործությունները։ 
Երաժշտական երեկոյին մեներգներով հանդես են եկել մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանո Գալինա Ցոլակյանը, տենոր Արամո Մամիկոնյանը և բարիտոն Հովսեփ Նշանյանը։
Համերգը ղեկավարել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը։ Ծրագրում հնչած ստեղծագործությունների մշակումներն ու գործիքավորումներն իրականացրել է Սեդրակ Երկանյանը։


Поделиться
Класс