«Flow My Tears». անգլիական կամերային երաժշտություն
«Flow My Tears» խորագրի ներքո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 26-ին կայացել է 17-րդ դարի անգլիական կամերային երաժշտության երեկո։
Երեկոն նվիրված էր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 100-ամյակին:
Այս համերգային ծրագիրը ներկայացնում էր անգլիական վաղ բարոկկի լավագույն էջերը՝ Գիբոնսի, Լոսի, Փյորսելի, Լոքի, Թոմկինսի և Քարլտոնի ստեղծագործություններով, որտեղ վիոլա դա գամբաների, ջութակների, երգեհոնի և կլավեսինի նուրբ հնչյունները միավորվում են բազմաշերտ պոլիֆոնիայի և ժամանակաշրջանին բնորոշ լիրիկայի մեջ։
Համերգին մասնակցել են Թերեզա Նաչարյանը (ջութակ), Մերի Դոլմազյանը (ալտ), Կարինե Հովհաննիսյանը (կլավեսին), ինչպես նաև որպես արտերկրից հրավիրյալ արտիստներ հանդես են եկել Լենա Ռուիսը՝ Հունգարիայից (ջութակ), Ֆրանցիսկա Գռունցեն (վիոլա դա գամբա) և Միքայել Բալյանը (երգեհոն, կլավեսին) Ավստրիայից։