Նորություններ

1-2_-GnO5.jpg
02 06 2021

Մոցարտի «Ռեքվիեմ»-ը հնչեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների

Ապրիլի 23-ի կեսգիշերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի։ Ոգեկոչման համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ որպես մենակատարներ հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը։
«Ինձ համար չափազանց սպասված էր Հայաստանում այս համերգն ունենալը: Ցանկանում էի խորհրդանշական օրը հենց Մոցարտի «Ռեքվիեմ»-ի միջոցով ևս մեկ անգամ «ասել», որ ցավի հետ առաջ մղվելու հնարավորությունն ու կամքը միշտ պիտի շարժիչ ուժը լինի ... Հույս ունեմ՝ ստացվեց: Անհամբեր եմ հայրենի հանդիսատեսի հետ այլ փորձառություն ևս անցնել և հուսամ՝ հանդիպելու առիթը շատ չի ուշանա»,-նշեց դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

Նշենք, որ նախագծի նախաձեռնողը Կամերային երաժշտության ազգային կենտրոնն էր, այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարը և պրոդյուսերն Անուշ Քոչարյանն էր, նախագծի ղեկավարը՝ Ֆելիքս Բաբուրյանը։


Поделиться
Класс