Նորություններ

nccmam-848x477px-ncoa-10072021-dilijan_rwMgf.jpg
22 06 2021

Էդվարդ Միրզոյան- 100 | Համերգ Դիլիջանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին, ժամը 19:00 ներկայացնում է համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:

Համերգը կանցկացվի Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան

Ծրագրում՝
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
Լարային քառյակ
Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար
Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար


Поделиться
Класс