
02 06 2021
Էդգար Հովհաննիսյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդես-համերգ
Մայիսի 14-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդես-համերգ: Ձայնասկավառակը ձայնագրել է Երևանի պետական կամերային երգչախումբը (հիմնադիր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան): Խմբավար՝ Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ համերգ-շնորհանդեսին կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը:
Մենակատարներ՝ Նելլի Վարդանյան, Ջեննի Նազարյան, Անդրանիկ Մալխասյան, Թամարա Մոսինյան:
Նշենք, որ սկավառակի ձայնագրության աշխատանքներն իրականցվել են Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ։ Մաեստրոյի մահվանից հետո աշխատանքները շարունակվել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:
Լրահոս