Aperitivo Italiano իտալական տրոյի համերգը Կամերայինում
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հունիսի 3-ին ներկայացրել են Aperitivo Italiano խմբի «Jazz and soul։ Italian best songs» համերգային ծրագիրը։
Համերգը նվիրված էր Իտալիայի Հանրապետության օրվան, որը նշվում է հունիսի 2-ին։
Իտալական ջերմությամբ, հուզականությամբ և նրբաճաշակությամբ «Aperitivo Italiano» տրիոն հանդիսատեսին է ներկայացրել իտալական ջազի և սոուլի լավագույն ստեղծագործությունները։ Համերգային ծրագրում հնչել են հանրահայտ երգեր, այդ թվում՝ Mambo Italiano, Tu vuò fà l'americano, Con te partirò, Buonasera Signorina և այլ սիրված կատարումներ։
Համերգի ավարտին երաժիշտները հանդես են եկել երկու խորհրդանշական ստեղծագործությամբ՝ Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» և իտալական անմոռանալի «Volare» երգերով՝ ամփոփելով երեկոն բարձր տրամադրությամբ։