Նորություններ

photo-6_0S5_q.jpg
18 04 2025

Ֆրանսիական երաժշտության նրբերանգները Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել ինքնատիպ համերգ՝ նվիրված ֆրանսիական դասական երաժշտությանը։

Դաշնակահար Հայկ Մելիքյանն ու ջութակահար Անուշ Թոփչյանը բարձրարվեստ կատարողականով հանդիսատեսին են փոխանցել ֆրանսիական երաժշտության խորը զգացմունքայնությունն ու նրբագեղությունը՝ Ֆրանկի, Դեբյուսիի, Մյուրայի, Մեսիանի և Ռավելի կամերային ստեղծագործությունների միջոցով։

Երաժշտասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել վերապրելու ֆրանսիական մշակույթի հարուստ ժառանգությունը՝ կամերային երաժշտության միջոցով։


Поделиться
Класс