Քրիստինա Ոսկանյան
Գեղարվեստական ղեկավար և խմբավար
Ծնվել է 1974 թ. երաժիշտների ընտանիքում, Երևանում։ 3 տարեկանից նվագել է դաշնամուր և այնուհետև 6 տարեկանից հաճախել է Սայաթ-Նովայի անվան դպրոց։
1993-ին ավարտել է է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու ընդունվել Կոնսերվատորիա որպես խմբավար՝ պրոֆեսոր Հ․ Միրզոյանի դասարան։ Զուգահեռ աշխատել է օպերային ստուդիայի երգչախմբում։ 1996-ին Հ․ Թոփիկյանի կողմից հիմնվել է Երևանի պետական կամերային երգչախումբը, որտեղ աշխատում է հիմնադրման օրվանից մինչ օրս։ Երգչախմբի համար բազմաթիվ դասական ստեղծագործությունների մշակումների և փոխադրությունների հեղինակ է: Հանդես է եկել բազում նախագծերում։
2013-2015 թթ. աշխատել է Ջրվեժի Կաթողիկե եկեղեցում որպես խմբավար: Որպես խմբավար՝ մասնակցել է բազում նախագծերի: 2015-ին Տիգրան Համասյանի հետ «Լույս ի Լուսո» ծրագրում հանդես է եկել որպես մեներգչուհի: Էրեբունի-Երևանի միջոցառմանը նույն տարում ԵՊԿԵ-ն հանդես է եկել իր ղեկավարությամբ:
2017-ին երգչախումբը հանդես է եկել Ռուսաստանից ժամանած 3 երգչախմբերի հետ։ Ներկայացվել է Կ․ Ջենկինսի ստեղծագործություններից մեկը, որը պատրաստել է Քրիստինա Ոսկանյանը: 2018-ին երգչախումբը հանդես է եկել միացյալ երգչախմբերի հետ մեծ համերգով, որի ընթացքում ներկայացվել է Ք․ Պենդերեցկու գործերից մեկը։ ԵՊԿԵ-ի հետ աշխատանքը տարել է հենց Ոսկանյանը:
2018-ին մայիսի 28-ի տոնակատարությունների շրջանակներում երգչախումբը մասնակցել է մեծ համերգի, որի ծրագիրը պատրաստել է Ոսկանյանը:
2018-2019 թթ. Մալաթիայի Հայորդյաց տանն աշխատել է որպես խմբավար: