Նորություններ

007a7962_LD0Hr.jpg
02 10 2025

Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահարի մենահամերգը Երևանում

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 1-ին առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես է եկել Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար Վենսան Դյուբուան։

Վենսան Դյուբուան միջազգային ասպարեզում համարվում է ամենահանրաճանաչ երգեհոնահարներից․ նա ունի ակտիվ համերգային գործունեություն, արժանացել է հեղինակավոր մրցանակների և հանդես է եկել աշխարհի առաջատար փառատոններում։

Երևանյան մենահամերգի ծրագիրը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններին․ հնչել են Բախի, Ֆերենց Լիստի գործերը, ինչպես նաև Վենսան Դյուբուայի իմպրովիզացիան B.A.C.H թեմայով։ Համերգի ավարտին երաժիշտն անակնկալ է մատուցել հանդիսատեսին՝ կատարելով «Սուսերով պար»-ը՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Համերգը կայացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։


Поделиться
Класс