Նորություններ

img4136-1_5Afqh.jpeg
18 01 2026

Տարվա առաջին երգեհոնային երաժշտության համերգը՝ Կամերայինում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունվարի 17-ին կայացել է այս տարվա առաջին երգեհոնային երաժշտության համերգը՝ ներկայացնելով երգեհոնային երաժշտության բազմերանգ աշխարհը։

Համերգի ընթացքում հնչել են բարոկկո դարաշրջանի մեծագույն հեղինակների երգեհոնային ստեղծագործությունները։ Յոհան Սեբաստիան Բախի գործերը ներկայացվել են համերգի մասնակից բոլոր երգեհոնահարների ինքնատիպ մեկնաբանություններով՝ համադրվելով Պախելբելի, Կուպերենի, Մուֆաթի և Մենդելսոնի ստեղծագործությունների հետ։

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանը, Լուսինե Հարությունյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Լուսին Սառաջյանը և Աննա Առուստամյանը:

Միջոցառումը ևս մեկ անգամ կարևորել է դասական երաժշտության դերն ու նշանակությունը ժամանակակից մշակութային կյանքում՝ երաժշտասերների համար ստեղծելով խորապես հոգևոր և գեղարվեստական երաժշտական երեկո։


Поделиться
Класс