Նորություններ

img4843-1-1_6RCVh.jpg
21 02 2026

Վրացի դաշնակահար Վալերիան Շիուկաշվիլիի առաջին մենահամերգը Հայաստանում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 20-ին կայացել է վրացի անվանի դաշնակահար Վալերիան Շիուկաշվիլիի մենահամերգը։ Երաժիշտն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։

 Դաշնակահարն երևանյան հանդիսատեսին ներկայացրել է իր նուրբ երաժշտական մտածողությունը, վիրտուոզ տեխնիկան և խորապես լիրիկական մեկնաբանությունները։

Համերգային ծրագիրը ներառում էր երեք մեծ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրա յուրօրինակ կատարմամբ երեկոյի ընթացքում հնչել են Դոմենիկո Սկարլատիի սոնատները, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Սոնատ №10» և «Դո մաժոր» ստեղծագործությունները, ինչպես նաև Ֆրեդերիկ Շոպենի մազուրկաները։

Հանդիսատեսի ջերմ ընդունելության և երկարատև ծափահարությունների ներքո դաշնակահարը կատարեց մի քանի բիս։

Համերգը կազմակերպվել էր «Պարոնյան» ընկերության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Շիուկաշվիլին վրացի դաշնակահար է, որն առանձնանում է նուրբ երաժշտական մտածողությամբ և արտահայտիչ կատարողականությամբ։ Նրա մեկնաբանությունները համադրում են դասական դպրոցի հստակությունը և զգացմունքային խորությունը՝ ստեղծելով անմիջական կապ հանդիսատեսի հետ։ Նա նաև «Generalbass» բարոկո երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթի գլխավոր և մշտական ժյուրիի անդամ է։


Поделиться
Класс