06 09 2025
Վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Ադամ Բարրոն և ընկերները սեպտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել են վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։
Համերգը կրել է «Ի փառս Հայրենյաց բոլոր պաշտպանների, ի փառս հայրենիքի ծաղկունքի» խորագիրը։
Երեկոյի ընթացքում հնչել են Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, որոնք հանդիսատեսին տեղափոխել են հայրենասիրական ոգով ու խոր հույզերով պարուրված Իսահակյանի ներաշխարհ։
Լրահոս