Նորություններ

img-62_k3d1-.jpg
22 12 2025

Սուրբ Ծննդյան երգեհոնային երաժշտության համերգ 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել տարեվերջյան Սուրբ Ծննդյան երգեհոնային երաժշտության համերգ՝ միախմբելով տոնական տրամադրությունը, հոգևոր ջերմությունն ու դասական և ժամանակակից երաժշտության բազմաժանր հնչերանգները։

Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել երգեհոնահարներ Աննա Բակունցը, Լուսինե Հարությունյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանն ու Արմեն Աղաջանյանը, ինչպես նաև մեցցո-սոպրանո Ալվարդ Ազատյանը և դաշնակահար Տիգրան Պետրոսյանը։

Ծրագրում հնչել են Երեմիա Կլարկի «Trumpet Voluntary»-ն, Յոհան Սեբաստիան Բախի Սուրբ Ծննդյան օրատորիայի արիաներ և խորալային պրելյուդներ, Յոհան Պախելբելի հանրահայտ «Կանոն»-ը, Մարկ Անտուան Շարպանտյեի «Te Deum»-ից պրելյուդը, Դիտրիխ Բուքստեհուդեի, Լեֆեբյուր-Վելիի, Ալեքսանդր Ցֆասմանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում հնչել են նաև ժամանակակից երաժշտության և մյուզիքլների ճանաչված էջեր՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Jesus Christ Superstar»-ից և «Օպերայի ուրվականը» մյուզիքլից հատվածներ, ինչպես նաև Հանս Ցիմերի կինոերաժշտությունից հատված։


Поделиться
Класс