Նորություններ

img-2611_yedXc.jpg
30 05 2025

Սոպրանո Գալինա Ցոլակյանի մենահամերգը՝ նվիրված Հանրապետության օրվան

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը մայիսի 29-ին ներկայացրել է համույթի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Գալինա Ցոլակյանի մենահամերգը՝ նվիրված Հանրապետության օրվան:

 Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։

Երկու բաժնից կազմված համերգային ծրագիրն ընդգրկում էր արիաներ օպերաներից, օրատորիաներից և զուգերգեր: Հնչել են Բախի, Հենդելի, Պերգոլեզիի, Վիվալդիի, Լեհարի, Լուցիի, Ֆալվոյի, Խիմենեսի, Կուրտիսի, Սպենդիարյանի, Հարությունյանի ստեղծագործությունները:

Գալինա Ցոլակյանի հետ զուգերգով և մենակատարմամբ հանդես է եկել հրավիրյալ մենակատար՝ բաս բարիտոն Թովմաս Կարապետյան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար:


Поделиться
Класс