Ղեկավար կազմ

Սեդրակ Երկանյան

գեղարվեստական  ղեկավար, դիրիժոր 

img-20251227-wa0099_vbfus.jpg

Սեդրակ Երկանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի)՝ 1954թ.: Նախնական կրթությունը ստացել է Լենինականի  միջնակարգ երաժշտական  դպրոցում: Ապա սովորել է  Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական  դպրոցում:  1973—1978 թթ․ սովորել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1978- 2000  թթ․ եղել է Հայաստանի Ակադեմիական  երգչախմբի դաշնակահար- կոնցերմայստեր: 1990—1992 թթ․ սովորել  է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական  բաժնում (Չեքիջյանի դասարան):

1994 թվականից առ այսօր հանդիսանում է  Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը:

Հյուրախաղերով  հանդես է եկել հետևյալ երկրներում․ Մեծ Բրիտանիա /1989, 1995/, Ֆրանսիա /1986, 1995, 2001 /, ԱՄՆ/1987/ ԽՍՀՄ /1975-1990/, Սիրիա /1992, 1993, 1994, 2002/, Լիբանան /1992,1993, 1999/, Հունաստան /1990, 2002/, Կիպրոս /2002/ և Սերբիա/2003/:

2012 թ.  արժանացել է ՀՀ մշակույթի  վաստակավոր գործչի  կոչմանը:


Լրահոս
Տեգեր