24 06 2026
Շոստակովիչ 120․ Կոմիտասի անվան ազգային քառյակ և Հայկ Մելիքյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 23-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը՝ նվիրված 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորներից մեկի՝ Դմիտրի Շոստակովիչի ծննդյան 120-ամյակին։
Երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի կամերային երաժշտության երկու նշանավոր ստեղծագործություններ՝ Լարային կվարտետ թիվ 7-ը և Դաշնամուրային կվինտետը։ Ներկայացված կատարումները հանդիսատեսին հնարավորություն են տվել վերապրելու Շոստակովիչի երաժշտությանը բնորոշ խոր զգացմունքայնությունը, դրամատիզմն ու փիլիսոփայական խորությունը՝ բացահայտելով նրա ստեղծագործական աշխարհի բազմաշերտությունն ու արտահայտչական ուժը։
Լրահոս