25 06 2025
Նոտաներից ծնված պատկերներ. «Հովեր»-ը ներկայացրել է յուրօրինակ ցուցահանդես-համերգ
Հունիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախմբի յուրօրինակ ցուցահանդես-համերգը համախմբել էր երաժշտությունն ու վիզուալ արվեստը՝ ստեղծելով հույզերով հագեցած մի երեկո։
Երեկոյի ընթացքում ներկայացվել են երգչախմբի երկարամյա անդամ, երաժիշտ և վիզուալ արտիստ Անի Հովակի ստեղծագործությունները, որոնք նոտաներից հյուսված զգացմունքների և պատմությունների յուրօրինակ արտահայտում են։ Անի Հովակի նոտա-նկարներ շարքն առաջին անգամ է ներկայացվել հանդիսատեսին՝ ցուցահանդեսի ձևաչափով։
Ցուցահանդեսին զուգահեռ հնչել են հայ և արևմտաեվրոպական հեղինակների՝ տարբեր դարաշրջանների վոկալ և երգչախմբային ստեղծագործություններ՝ «Հովեր» երգչախմբի և մենակատարների կատարմամբ։
Լրահոս