Նորություններ

img-68_4Yz48.jpg
21 04 2026

Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ»-ը՝ 30 տարվա դադարից հետո

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 20-ին կայացել է բացառիկ համերգային երեկո, որի ընթացքում 30 տարվա դադարից հետո կրկին հնչել է Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործությունը՝ «Գերմանական ռեքվիեմ»-ը։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ հանդիսատեսին ներկայացրել են 19-րդ դարի հոգևոր-խորալային գլուխգործոցի բոլոր յոթ մասերը։

Ստեղծագործությունը գրվել է 1865–1868 թվականներին՝ կոմպոզիտորի մոր և նրա մտերիմ ընկեր և ուսուցիչ Ռոբերտ Շումանի մահվան ազդեցությամբ։ Այն առանձնանում է նրանով, որ գրված է ոչ թե լատիներեն պատարագի տեքստերով, այլ Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից ընտրված հատվածներով։

Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես են եկել բարիտոն Աշոտ Ղանթարջյանը և սոպրանո Գալինա Ցոլակյանը։

Համերգը դարձել է նշանակալի մշակութային իրադարձություն՝ հնարավորություն ընձեռելով հանդիսատեսին կրկին ունկնդրել Բրամսի համամարդկային ուղերձը կրող այս հզոր ստեղծագործությունը՝ կյանքի անցողիկության, ցավի և մխիթարության խոր թեմաների շուրջ։


Поделиться
Класс